Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան համեմատել է Կիլիան Մբապեին ու Կրիշտիանու Ռոնալդուին։
–Մբապեն և Կրիշտի՞անուն․ ո՞վ է ավելի լավ առաջնորդ և ինչով են տարբերվում իրարից։
–Ես չեմ խաղացել Կրիշտիանուի հետ, քանի որ այն ամռանը, երբ ես տեղափոխվեցի «Ռեալ», նա գնաց «Յուվենտուս»։ Կարծում եմ՝ նրանք երկու տարբեր խաղացողներ են, բայց Կրիշտիանուն մի փոքր ավելի շատ հաղթողի մենթալիտետ ունի, քան Կիլիանը։
Բայց այս տարի Կիլիանն այդ մենթալիտետը ավելի շատ ցույց տվեց։ Նա առաջնորդում է թիմին,- բելցիացու խոսքը փոխանցում է ESPN-ը։
Fanat, Realmadrid.am
Հայերեն