Հոդվածներ

Ֆրան Գարսիան վնասվածք է ստացել
05.02.2024
1238 0

«Ռեալի» պաշտպան Ֆրան Գարսիան վնասվածք է ստացել։

As-ի փոխանցմամբ, «Ատլետիկոյի» դեմ խաղից առաջ կայացած մարզման ժամանակ Գարսիան հարված է ստացել կոճին և ցավերով ավարտել մարզումը։ 

«Ժիրոնայի» դեմ խաղին նրա մասնակցությունը հարցականի տակ է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այդ խաղին հնարավոր է չմասնակցի նաև Վինիսիուս Ջունիորը։ 

Ընթացիկ մրցաշրջանում Ֆրան Գարսիան «Ռեալի» կազմում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 4 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված