• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վինիսիուսը կարող է բաց թողնել նաև «Ժիրոնայի» դեմ կայանալիք հանդիպումը

Հոդվածներ

Վինիսիուսը կարող է բաց թողնել նաև «Ժիրոնայի» դեմ կայանալիք հանդիպումը
05.02.2024
1494 0

Վինիսիուս Ջունիորը կարող է բաց թողնել նաև Լա Լիգայի առաջիկա տուրի շրջանակում կայանալիք «Ժիրոնայի» դեմ հանդիպումը։

Բրազիլացին «Ատլետիկոյի» դեմ կայացած խաղից առաջ վնասվածք է ստացել։ Կարլո Անչելոտին նշեց, որ Վինիսիուսը վնասել է պարանոցը։ 

As-ի փոխանցմամբ, երեկ «Ռեալի» վինգերը աշխատել է ֆիզիոթերապեվտների հետ։ Թիմում հույս ունեն, որ նա պատրաստ կլինի «Ժիրոնայի» դեմ խաղին, սակայն առայժմ նրա մասնակությունը հարցականի տակ է։ Ամեն բան պարզ կլինի առաջիկա երկու օրերի ընթացքում։ 

Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում Վինին «Ռեալի» կազմում մասնակցել է 14 հանդիպման և դարձել 6 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am 


Ամենակարդացված