Հոդվածներ

Անչելոտի. «Նա ամեն հնարավորն անում է «Ռեալում» մնալու համար»
02.02.2024
3319 0

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով առավելության հասավ «Խետաֆեի» նկատմամբ։

«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը

«Մենք հիանալի հանդիպում անցկացրինք «Խետաֆեի» դեմ և դա մեզ երջանկացնում է, քանի որ դժվար խաղ էր։ Եթե մենք հաղթենք առաջիկա երկու խաղերը, ապա ևս վեց միավոր կվաստակենք։ Բայց, ընդհանուր առմամբ, մրցաշրջանը երկար է»։

«Ինձ դուր եկավ Մոդրիչի, Բելինգեմի, Վինիսիուսի, Չուամենիի, Կամավինգայի և Վալվերդեի խաղը։ Նրանք հիանալի համագործակցում էին խաղադաշտում։ Լուկան իդեալական հանդիպում անցկացրեց, նա հիանալի վերահսկում էր գնդակի ընթացքը։ Խոսելուն ամեն հնարավորն անում է «Ռեալում» մնալու համար։ Ես ուրախ եմ, որ նման սան ունեմ»։

«Ես կարծում եմ, որ Ռյուդիգերը կկարողանա մասնակցել «Ատլետիկոյի» դեմ խաղին, սպասենք բուժզննման արդյունքներին։ Նրա համար դժվար կլինի նման փոքր անհարմարության պատճառով բաց թողնել այդպիսի խաղը, քանի որ նա մարտիկ է»։

«Ես չգիտեմ, թե հատկապես ինչ է տեղի ունեցել, սակայն մրցավարը դեղին քարտ է ցույց տվել Չուամենիիին։ Հիմա նա բաց կթողնի մադրիդյան դերբին»։

«Ես փոխարինեցի Վինիսիուսին, քանի որ շուտով ևս մեկ կարևոր հանդիպում է կայանալու, սակայն նա չէր ցանկանում հեռանալ։ Երկրորդ խաղակեսում մենք փոխեցինք խաղաոճը, որպեսզի ավելի հեշտ ղեկավարենք հանդիպումը։ Վինիսիուսի վրիպման համար ոչինչ չեմ ասել նրան»։

«Բրահիմի դեմ խախտումն ըստ իս 11-մետրանոց էր, սակայն հիմա չեմ ցանկանում դրա մասին խոսել»։


Ամենակարդացված