Հոդվածներ

Երազանքդ արդեն հասանելի՝ հաղթի՛ր ուղևորություն «Ռեալի» խաղին
02.02.2024
7128 0

Ուղևորություն Մադրիդի «Ռեալի» տնային խաղին. այսպիսի մեգանվեր է պատրաստել «Արքայական ակումբի» հայաստանյան ֆան ակումբն ինտելեկտուալ քուիզի հաղթողների համար, որը մեկնարկում է այսօր՝ Realmadrid.am կայքում։

Անշուշտ, յուրաքանչյուր մադրիդիստի երազանքն է գոնե մեկ անգամ այցելել «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտ ու դիտել սիրելի թիմի տնային հանդիպումը։ Երբեմն անհասանելի թվացող այդ երազանքն արդեն կարող է իրականություն դառնալ Մադրիդի «Ռեալի» հայաստանյան պաշտոնական ֆան ակումբի շնորհիվ։

Մենք սկսում ենք ինտելեկտուալ քուիզերի շարք, որոնց հաղթողները հնարավորություն կունենան ներկա գտնվելու Մադրիդի «Ռեալի» տնային հանդիպմանն ու հենց «Սանտիագո Բեռնաբեուի» տրիբունաներից աջակցել մեր սիրելի թիմին։ Ինտելեկտուալ քուիզի յուրաքանչյուր հաղթող ֆան ակումբի կողմից կստանա ուղևորության փաթեթ, որը ներառում է երկկողմանի ավիատոմսը, գիշերակացն ու խաղի տոմսը։

2006 թ․ հիմնվելուց ի վեր, Մադրիդի «Ռեալի» հայաստանյան ֆան ակումբի գլխավոր նպատակներից մեկը հայ մադրիդիստներին սիրելի ակումբի մասին նորությունների անխափան ներկայացումն է։ Մյուս ամենակարևոր նպատակը մադրիդիստների համախմբումն ու շփումն է, որը տարիների ընթացքում, կարծում ենք, բոլորդ նկատել եք բազմամարդ միջոցառումների և դիտումների ժամանակ։ Իհարկե, այս առումով դեռ շատ աշխատանք ունենք անելու։

Այսօր մենք մեկնարկում ենք մի արշավ, որը մադրիդիստներին հնարավորություն կտա իրականացնելու նվիրական երազանքներից մեկը՝ ներկա գտնվել «Ռեալի» տնային հանդիպման։ Խաղի օրն ու ժամը կհայտնենք ավելի ուշ։

Ինտելեկտուալ քուիզին կարող եք մասնակցել «այստեղ» գրանցվելուց և նույնականացում անցնելուց հետո։

Բացի ուղևորությունից, մադրիդիստները հնարավորություն կունենան հաղթելու «Ռեալի» մարզաշապիկներ և մեծ դրոշներ, որոնք նրանց երկրպագուական կյանքն ավելի գունեղ կդարձնեն։

Արշավի պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Սիրելի՛ մադրիդիստներ, Ձեզ հաջողություն ենք մաղթում ինտելեկտուալ քուիզում։ Hala Madrid y nada mas:

Հայտնի են առաջին քուիզի հաղթողները։ Արդյունքներին կարող եք ծանոթանայ այստեղ։

Հայտնի են երկրորդ քուիզի հաղթողները։ Արդյունքներին կարող եք ծանոթանայ այստեղ։


Ամենակարդացված