Հոդվածներ

Հայտնի է՝ երբ խաղադաշտ կվերադառնան Մենդին ու Մարսելոն
02.09.2021
2829 0

«Ռեալի» ավագ Մարսելոն վերադարձել է լիարժեք մարզումներին. բրազիլացին ամբողջովին ապաքինվել է մկանային վնասվածքից, որի պատճառով ստիպված էր բաց թողնել մրցաշրջանի մեկնարկը:

Սպասվում է, որ բրազիլացին կմասնակցի սեպտեմբերի 12-ին կայանալիք՝ «Սելտայի» դեմ խաղին:

Ֆերլան Մենդին նույնպես շարք է վերադարձել ու, ամենայն հավանականությամբ, կմասնակցի առաջիկա հանդիպմանը:

Կրոսն ու Մոդրիչը դեռևս ամբողջովին չեն ապաքինվել, սակայն թեթև մարզումներ են անցկացնում խոտածածկի վրա և մարզասրահում:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված