Հոդվածներ

Բենզեման կարող է փոխել ակումբը
30.01.2024
771 0

Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման կարող է «Ալ Իթիհադից» տեղափոխվել մեկ այլ սաուդյան ակումբ, հաղորդում է L’Equipe-ը։

Այս պահին ֆրանսիացի բանակցություններ է վարում Ռիյադը ներկայացնող ակումբներից մեկի հետ, որի անունը չի նշվում։ Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը հետաքրքրված է Բենզեմային առաջնությունում պահելու հեռանկարով։

Այնուամենայնիվ, «Ալ Իթիհադի» ղեկավարությունը համաձայն չէ, որ Բենզեման հեռանա ակումբից։

36-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին», սակայն Եվրոպայի թոփ առաջնություններ վերադարձը քիչ հավանական է։


Ամենակարդացված