Հոդվածներ

Վալվերդեն ամանորը նշել է անօթևանների հետ ընթրիքով
28.12.2020
1945 0

Ֆեդե Վալվերդեն հոգացել է, որ ամանորը ոմանք միայնակ չնշեն։ 

MARCA-ի փոխանցմամբ ուրուգվայցին հանգստյան օրերին անօթևաններին հրավիրել է ընթրիքի՝ միասին նշելու ամանորը։ 

Սկզբում Վալվերդեն ցանկացել է անձամբ դա անել, բայց Covid-19-ով պայմանավորված, ֆուտբոլիստը ստիպված է եղել ներկա չգտնվել ընթրիքին։ 

«Մաղթում եմ բոլորիդ ուրախ ամանոր, և թող բոլորը լավ ժամանակ անցկացնեն միասին։ Շարունակեք աշխատել և ջանք թափել ամեն ինչի հասնելու համար, որպեսզի ձեր երազանքները իրականան։ Ջերմորեն բարևում և ուրախ ամանոր եմ մաղթում բոլորիդ». հատուկ տեսաուղերձի միջոցով իր ուղերձն է հղել Վալվերդեն։ 

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված