Հոդվածներ

Sky Sports. «Վուլվերհեմփթոնը» միացել է Յովիչի համար պայքարին
28.12.2020
1598 0

«Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը կարիերան կարող է շարունակել  «Վուլվերհեմփթոնը»-ում:

Ինչպես հաղորդում է  Sky Sports-ը, «գայլերը» միացել են ակումբների այն երկար ցանկին, որոնք ցանկանում են վարձակալել սերբ ֆուտբոլիստին:

Նշվում է, որ 23-ամյա խաղացողը նույնպես ցանկանում է թարմություն մտցնել կարիերայում ու դեմ չէ ուժերն այլ առաջնությունում փորձելուն:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Յովիչն անցկացրել է 4 հանդիպում, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված