• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մոուրինյոյի օգնականը՝ պորտուգալացու՝ «Ռեալում» աշխատելու տարիների մասին

Հոդվածներ

Մոուրինյոյի օգնականը՝ պորտուգալացու՝ «Ռեալում» աշխատելու տարիների մասին
10.09.2021
2626 0

Ժոզե Մորայիշը Ժոզե Մոուրինյոյի օգնականն է եղել նրա «Ռեալում» աշխատելու տարիներին՝ 2010/11 մրցաշրջաններում և 2012/13 մրցաշրջաններում։ Lusa-ին տված հարցազրույցում Մորայիշը վերհիշել է այդ տարիները։

«Երբ մենք ժամանեցինք «Ռեալ»՝ ակումբը մի քանի տարի էր, ինչ ոչ մի տիտղոս չէր հաղթում, իսկ Մոուրինյոյի օրոք սկսեց տիտղոսներ նվաճել։ Կարծում եմ, որ Ժոզեն իր հետևից ժառանգություն է թողել։ Նա կարողացավ վերջ տալ «Բարսելոնայի» մենիշխանությանը։

«Ռեալում» համաշխարհային մասշտաբի ֆուտբոլիստներով հանդերձարան էր, մենք շրջապատված էինք մարդկանցով, որոնք երբեք չէին դադարում աշխատել, բայց միևնույն ժամանակ, սիրում էին հանրային կյանքը. գովազդ, հարցազրույցներ, բրենդներ....բացի այս ամենը նրանք պետք է ամեն օր համաշխարհային մակարդակի ֆուտբոլ ցուցադրեին ամեն օր։ Մոուրինյոն կարողանում էր դա ղեկավարել։

Լա լիգայի ու Իսպանիայի գավաթի տիտղոսը նվաճելու տարին յուրահատուկ էր։ Թիմն այնքան լավ էր գործում, որ անգամ Մոուրինյոն էր զարմացած։ Գվարդիոլան անգամ կարիերայում դադար վերցրեց, որ չկորցնի հեղինակությունը մյուս տարում»։

Մորայիշը խոսել է նաև Մոուրինյոյի ու Կրիշտիանու Ռոնալդուի հարաբերությունների մասին

«Նրան երկու ուժեղ անհատականություններ են։ Ժոզեն գտել էր Կրիշտիանուին ղեկավարելու ձևը, որպեսզի նրանից մաքսիմումը քաղի։ Կասկած չկա երկուսի շատ բարձր պրոֆեսիոնալիզմի մասին, ես նրանց մասին միայն լավը կարող եմ ասել»։


Ամենակարդացված