Հոդվածներ

3 տարբերակ. «Նապոլիի» նախագահը մանրամասնել է
27.01.2024
2414 0

«Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը կարծում է, որ Վիկտոր Օսիմհենը կարող է կարիերան շարունակել «Ռեալում»:

«Մենք ամառվանից գիտեինք, որ  Օսիմհենը պատկերացնում է՝ որտեղ է շարունակելու կարիերան: Հակառակ դեպքում՝ պայմանագրի երկարաձգման բանակցություններն այդքան չէին երկարի: Վստահ ենք, որ նա կտեղափոխվի «Ռեալ», ՊՍԺ կամ ԱՊԼ»,- Դե Լաուրենտիսի խոսքը մեջբերում է Sport Mediaset-ը:

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը նեապլոիտանական ակումբի կազմում անցկացրած 18 խաղում խփել է 8 գոլ ու կատարել 3 ասիստ:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված