Հոդվածներ

Հայտնի է՝ «Ռեալը» որքան աշխատավարձ է պատրաստ վճարել Մբապեին
26.01.2024
1796 0

Մադրիդի «Ռեալը» պատրաստ չէ բարձր աշխատավարձ վճարել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին՝ առավելագույնը տարեկան 10.5 միլիոն եվրո, հաղորդում է ESPN-ը։

«Արքայական ակումբը» չի պատրաստվում Մբապեին ավելի շատ աշխատավարձ վճարել, քան բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորին և անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին։

Ավելի վաղ Bild պարբերականը հայտնել էր, որ Մբապեն որոշել է հեռանալ ՊՍԺ-ից և պայմանագիր կնքել «Ռեալի» հետ։

Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին մասնակցել է 26 հանդիպման, դարձել 28 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Հունվարի 20-ին տեղեկություն էր ստացվել, որ Վինի Ժունիորը զգուշացրել է՝ ակումբից կհեռանա, եթե Մբապեն տեղափոխվի Մադրիդ։


Ամենակարդացված