Հոդվածներ

Կոմպանի. «Ազարի մոտ դեռ չի վերացել կախարդանքը»
18.04.2023
1631 0

Վենսան Կոմպանին հավատում է, որ Էդեն Ազարը դեռ կարող է իր լավագույն որակները ցուցադրել։ 

«Կարծում եմ, դեռ շատ վաղ է խոսել Ազարի՝ կարիերան ավարտելու մասին։  Էդենը շատ վնասվածքներ է ստացել, պետք  է հածվի առնել, որ դա անհնար է վերահսկել։ Այդ ամենից հետո միշտ էլ բարդ է վերադառնալը։ 

Սա այն ֆուտբոլիստն է, ով երկար տարիներ ստիպել է բոլորիս հիանալ իր խաղով և երկրպագել Բելգիային։  Նա դեռ կարող է պայքարել ու ինչ-որ պահի իր ներդրումն ունենալ։ 

Նա դեռ կարող է գոլի հեղինակ դառնալ ՉԼ-ի եզրափակչում և դեռ կարող է տիտղոսներ նվաճել։  Նրա մեջ դեռ չի վերացել կախարդանքը, և մենք պետք է հուսանք, որ Ազարը կավարտի իր կարիերան այնպես, ինչպես արժանի է». նշել է Կոմպանին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված