• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Goal. «Ռեալում» որոշում են կայացրել ձմեռային տրանսֆերային պատուհանի վերաբերյալ

Հոդվածներ

Goal. «Ռեալում» որոշում են կայացրել ձմեռային տրանսֆերային պատուհանի վերաբերյալ
02.11.2020
2480 0

«Ռեալը» չի պատրաստվում խաղացողներ գնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, տեղեկացնում է  Goal-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, «սերուցքայինները» որոշել են պահպանել կազմը, եթե խիստ անհրաժեշտություն չլինի: 

«Արքայական» ակումբում գտնում են, որ առաջին հերթին անհրաժեշտ է կայունացնել ֆինանսական բալանսը. այն հատկապես տուժել է կորոնովիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով: 

Ավելի վաղ տեղեկություն կար, որ հունվարին թիմից կարող է հեռանալ Իսկոն, ով խնդրներ ունի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ: Իսպանացու ծառայություններով հետաքրքրված է «Էվերթոնը»:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված