Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ Մադրիդ» - «Ալմերիա» խաղից հետո
22.01.2024
1464 0

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը 3-2 հաշվով առավելության հասավ «Ալմերիայի» նկատմամբ:

«Ռեալ Մադրիդը» տանը 8-ից 8 դեպքերում հաղթել է «Ալմերիային»: Միայն «Կորդոբայի» դեմ է «սերուցքայինների» վիճակագրությունն ավելի լավ՝ 9-ից 9:

Բելինգեմն ընդհատեց 5 խաղից բաղկացած գոլային երաշտը:

Բելինգեմն առաջին 11-մետրանոցն իրացրեց «Ռեալի» կազմում: Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում 11-մետրանոցից գոլ խփելու համար մադրիդցիներից պահանջվեց 3 փորձ:

Կարվախալի գոլը 98:33 րոպեին «Ռեալի» ամենաուշ խփված գոլն է Լա լիգայում հանդես գալու պատմության մեջ: Նախորդ ռեկորդը պատկանում էր Հիգուայինին, որը «Ատլետիկոյի» դարպասը 2008 թվականին գրավել էր 96:01-ին:

Ռամազանիի գոլը 38-րդ վայրկյանին «Ռեալի» ամենավաղ բաց թողնված գոլն է 2015 թվականի հունվարից ի վեր: Այդ ժամանակ «սերուցքայինները» նույնպես 38-րդ վայրկյանին գոլ էին բաց թողել «Ռեալ Սոսյեդադից»:

Առաջին խաղակեսում «Ռեալ Մադրիդը» 0 հարված է կատարել «Ալմերիայի» դարպասին և պարտվում էր 0-2 հաշվով: Վերջին անգամ նման բան եղել էր 03/04 մրցաշրջանում:

Լա լիգայի պատմության մեջ առաջին անգամ առաջնության վերջին տեղի թիմը առաջատարին հյուրընկալվելիս առաջին կեսում հաղթում էր 2+ գոլի առավելությամբ:


Ամենակարդացված