Հոդվածներ

Անչելոտի. «Ես սխալվել էի կազմի ընտրության հարցում»
22.01.2024
2110 0

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը 3-2 հաշվով առավելության հասավ «Ալմերիայի» նկատմամբ:

«Սերուցքայինների» գլխավոր մարզչի հետխաղային մամուլի ասուլիսը

«Տարօրինակ հանդիպում էր: Մենք վատ խաղացինք առաջին կեսում, սակայն արդեն 30-րդ րոպեին ես սկսեցի մտածել փոփոխությունների մասին, իսկ ընդմիջմանը մենք դա քննարկեցինք և որոշում գտանք: Ես ստիպված էի երեք փոփոխություն կատարել, քանի որ որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին և ես սխալվել էի կազմի ընտրության հարցում:

Մեր խաղում դրական պահեր չկային առաջին կեսում: Մենք պետք է մոռանանք մեր սարսափելի խաղը նախքան ընդմիջումը, որի համար երկրպագուները սուլում էին: Նրանք ճիշտ վարվեցին»:

«Բրահիմի և Խոսելուի հետ մենք փոխում ենք խաղի ոճը: Մենք ավելի շատ ենք սկսում խաղալ տուգանային հրապարակից դուրս, իսկ այնտեղ մոտենում ենք Բելինգեմի օգնությամբ: Տուգանային հրապարակում հայտնվում են Խոսելուն և Վինիսիուսը, ինչը Ֆրանին թույլ է տալիս ավելի լայն հանդես գալ ձախ եզրում»:

«Ես հասկանում եմ «Ալմերիայի» դիտեղությունները, սակայն մրցավարն այսօր ճիշտ որոշումներ կայացրեց»:

«Կամավինգան և Սեբալյոսը կարող էին մեկնարկում հանդես գալ, սակայն թիմին օգնեցին իրենց էներգիայով՝ դուրս գալով փոխարինման»:


Ամենակարդացված