Հոդվածներ

Չեֆերին. «Պերեսը արդեն 30 տարի է երազում է սուպերլիգայի մասին»
27.12.2020
1707 0

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը քննադատել է Ֆլորենտինո Պերեսին, ով սուպերլիգայի սետղծման կողմնակիցներից մեկն է։ 

«Մեզ հաջողվել է ավելի քան 1200 հանդիպում անցկացնել այս դժվարին պայմաններում։ Հուսով ենք, որ Ստամբուլում կայանալիք ՉԼ-ի եզրափակիչը կանցկացվի լեփ-լեցուն տրիբունաներով։ 

«Ինչ վերաբերում է սուպերլիգային, արդեն 30 տարի է, դա Պերեսի երազանքն է։ «ԲԱրսելոնայի» նախագահի երկու թեկնածուներ, «Բավարիան», «Յուվենթուսը» և մի շարք անգլիական ակումբներ արդեն հրապարակայնորեն նշել են, որ դեմ են այդ գաղափարին։ Պերեսը ֆուտբոլի մասին մտածում է միայն ներկայով։ Ապագայի մասին նա պատկերացումներ չունի։ 

Մենք հանգստայն օրերին հանդիպումներ չենք անցկացնի, որպեսզի ազգային առաջնությունները չկորցնեն իրենց հետաքրքրությունը։ Բայց մենք ցանկանում ենք ստեղծել նոր համակարգ, որը իր մեջ ամեն բան կներառի». ասել է Չեֆերինը։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված