• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա»․ Նախախաղային փաստեր, վիճակագրություն

Հոդվածներ

«Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա»․ Նախախաղային փաստեր, վիճակագրություն
21.04.2024
626 0

Իսպանիայի առաջնության 32–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը կմրցի «Բարսելոնայի» հետ (21.04.2024, 23:00):

● «Ռեալը» հաղթել է վերջին 3 «էլ Կլասիկոյում»․ ընդհանուր հաշիվը՝ 10–2։

● «Ռեալը» մեկ տարուց ավելի չի պարտվում «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում (2023 թվականի ապրիլի 8):

● «Բարսելոնան» չի պարտվել Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի ոչ մի արտագնա հանդիպում։

● Չավիի թիմը առաջնության 6 անընդմեջ խաղում գնդակ բաց չի թողնում։

● «Ռեալը» Լա լիգայի 25 տուր անընդմեջ չի պարտվում։

● «Ռեալն» ընդամենը 7 գոլ է բաց թողել ընթացիկ առաջնության 15 խաղում։ Միայն «Ալմերիան» է կարողացել մեկից ավելի գոլ խփել Անչելոտիի թիմին։

● «Բարսելոնան» Լա լիգայի 10 տուր անընդմեջ չի պարտվում։


Ամենակարդացված