• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Պերեսը «Ռեալին» բոնուսներ է խոստացել «Բարսելոնային» հաղթելու դեպքում

Հոդվածներ

Պերեսը «Ռեալին» բոնուսներ է խոստացել «Բարսելոնային» հաղթելու դեպքում
14.01.2024
1346 0

Իսպանիայի սուպերգավաթի այս տարվա խաղարակության եզրափակչում ևս լինելու է «Էլ Կլասիկո»։ 

Եթե Կարլո Անչելոտիի սաները հաղթանակի հասնեն և տուն բերեն գավաթը, ապա ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը թիմին կպարգևատրի բոնուսներով։ 

Defensa Central-ի փոխանցմամբ, Պերեսը թիմի վետերանների հետ պայմանավորվել է, որ «Բարսելոնային» հաղթելու դեպքում թիմի յուրաքանչյուր անդամ կստանա 150.000 եվրո բոնուս, ինչն ընդհանուր առմամբ ստացվելու է 4 մլն եվրո։ Այս գումարը բաշխվելու է ֆուտբոլիստների և մարզիչների միջև։ 

Այս մրցաշրջանում «Ռեալը» արդեն մեկ անգամ առավելության հասել է կատալոնական ակումբի նկատմամբ։ Նախորդ մրցաշրջանում Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչում «Սերուցքայինները» զիջեցին Չավիի թիմին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված