Հոդվածներ

Անչելոտին նշել է, թե ով է ներկա պահին լավագույն եզրային պաշտպանը
14.01.2024
7415 0

Կարլո Անչելոտին «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։ Հարցերից մեկը եղել է ներկա պահին լավագույն եզրային պաշտպանի վերաբերյալ, և իտալացի մասնագետի պատասխանը բավականին տարօրինակ կարող է թվալ։

«Եթե Ֆերլան Մենդին լիարժեք առողջ է, ապա նա լավագույն եզրային պաշտպանն է աշխարհում։ Խոսքը վերաբերում է պաշտպանությանը։ Հարձակման ժամանակ նա դեռ ուժեղանալու տեղ ունի». նշել է Անչելոտին։

Կարելի է զարմանալ «Ռեալի» մարզչի նման հայտարարության վրա՝ հաշվի առնելով այն, որ Դանի Կարվախալը ուղղակի հիանալի մրցաշրջան է անցկացնում։ Նա աներևակայելի էր Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակչում կայացած «Ատլետիկոյի» դեմ խաղում։ 

Մենդին ևս վատ հանդիպում չանցկացրեց։ Նա նաև դարձավ գոլի հեղինակ, և կարծես թե, «Բարսելոնայի» դեմ խաղում նա լինելու է մեկնարկային կազմում։ 

Ձախ պաշտպանի դիրքում «Ռեալը» ունի նաև Ֆրան Գարսիային, բայց Անչելոտիի համար կարծես թե ընտրությունն ակնհայտ է։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված