Հոդվածներ

«Ռեալը» գտել է Լունինին փոխարինողին
02.05.2025
761 0

Մադրիդի «Ռեալը» 30-ամյա դարպասապահ Կեպա Արիսաբալագային դիտարկում է՝ որպես հնարավոր փոխարինող «Սերուցքայինների» պահեստային դարպասապահ Անդրեյ Լունինին։ Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ուկրաինացի դարպասապահը նախատեսում է հեռանալ իսպանական գրանդից այս ամառ, քանի որ դժգոհ է խաղաժամանակի քանակից։ Լունինն արդեն իր որոշման մասին հայտնել է «Ռեալի» ղեկավարությանը։

Կեպա Արիսաբալագան «Ռեալում» հանդես է եկել 2023/2024 մրցաշրջանում՝ վարձավճարով տեղափոխվելով «Չելսիից»։ Ներկայումս իսպանացի դարպասապահը նույնպես վարձավճարով հանդես է գալիս «Բորնմութի» կազմում։ Նրա գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։ Transfermarkt պորտալի տվյալներով, ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 11 միլիոն եվրո։

Fanat, Realmadrid.am