Հոդվածներ

Կարվախալի վերածնունդը
13.01.2024
1759 0

Marca-ի լրագրող Միգել Կինտանայի կարծիքը

«Radio Marca-ում ես հարցրեցի ներկաներին. «Ինչ-որ մեկը հավատու՞մ էր, որ Կարվախալը կվերադառնա իր թոփ մակարդակին: Ձեռք բարձրացրեք, եթե հավատում էինք»: Ոչ-ոք ձեռք չբարձրացեց, ավելին, ես անգամ վստահ չեմ, որ Կարվախալն անձամբ ձեռք կբարձրացներ:

Վերջին տարիներին«Ռեալի» պաշտպանին մշտապես հետապնդում էին մկանային վնասվածքները: Բոլոր այդ խնդիրները սկսվել էին ՉԼ-2018-ի եզրափակիչից հետո, որը նա ժամանակից շուտ ավարտեց արցունքն աչքերին՝ ինչպես ՉԼ-2016-ի եզրափակիչը: Խնդիրները կուտակվեցին, ոչ ստաբիլ ելույթները դարձան նորմալ երևույթ:

Բայց Կարվախալը միշտ աչքի է ընկել մարտիկի հոգեբանությամբ և իր հարազատ ակումբի ԴՆԹ-ով: Եվ ահա, այս մրցաշրջանում, 32 տարեկանում, կորցնելով առավելագույն արագությունը, չկարողանալով ֆիզիկական խնդիրների պատճառով 10 խաղ անընդմեջ անցկացնել, իսպանացին կրկին դարձավ այն ֆուտբոլիստը, որը պայքարում է ցանկացած գնդակի համար՝ խաղադաշտի յուրաքանչյուր հատվածում և շատ արդյունավետ է գործում մրցակցի դարպասի մոտ»:

Կարվախալի այս ոգեշնչող վերածննդի պատմությունը հաստատում է այն, որ կարևոր չէ՝ քանի անգամ ես ընկել, այլ քանի անգամ ես բարձրացել: Վերջին տարիներին Կարվախալը շատ բաների միջով է անցել, սակայն լինելով արդեն վետերան, նա կարողացավ վերադառնալ իր խաղամակարդակին և ավելի ամրապնդել «Ռեալի» պատմության լավագույն աջ պաշտպանի տեսակետը»:


Ամենակարդացված