Հոդվածներ

Marca. «Ռեալը» սկսել է նոր կենտրոնական պաշտպան փնտրել
24.12.2023
1997 0

Marca-ի լրագրող Խոսե Ֆելիքս Դիասի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալի» գլխավոր սկաուտ Խունի Կալադաթը արդեն իսկ սկսել է նոր կենտրոնական պաշտպանի փնտրտուքները։ 

Ակումբի գաղափարը կայանում է նրանում, որ գտնեն երիտասարդ հեռանկարային պաշտպանի, ով թիմում կմնա երկար տարիներ։ 

Ի սկզբանե թիմում դեմ էին նոր պաշտպան ձեռք բերելու մտքին, նույնիսկ այն պարագայում, որ Դավիդ Ալաբան այս մրցաշրջանում այլևս չէր կարողանալու օգնել թիմին։ Սակայն «Ալավեսի» դեմ կայացած խաղում Նաչո Ֆերնանդեսի ելույթը մեղմ ասած չի արդարացրել մարզչական անձնակազմի սպասելիքները։ Իսպանացին այդ խաղում ուղիղ կարմիր քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից։ Իսկ նրա համագործակցությունը Ռյուդիգերի հետ այնքան էլ բարձր մակարդակի վրա չէ։  

Չնայած տարածված խոսակցություններին, «Սերուցքայինները» չեն պատրաստվում վերադարձնել Ռաֆայել Վարանին և Ռաֆա Մարինին։ Կալաֆաթը փնտրում է այնպիսի ֆուտբոլիստի, որը հանդես չի եկել «Ռեալում»։   

«Արքայական» ակումբում կենտրոնական պաշտպանների խնդիրը այս պահին իրոք շատ մեծ է։ Այդ դիրքում Կարլո Անչելոտին այժմ միայն մեկ տարբերակ ունի՝ Անտոնիո Ռյուդիգեր։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված