Հոդվածներ

Ֆլորենտինո Պերեսի ամանորյա շնորհավորանքը
24.12.2023
664 0

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը շնորհավորել է երկրպագուներին գալիք Ամանորի կապակցությամբ։ 

«Մենք մաղթում ենք բոլորին անցկացնել այս հիասքանչ օրերը իրենց հարազատների ու սիրելիների հետ։ Այս ընթացքում մենք բարդ իրավիճակները մեր կյանքում ավելի են շատացել, ու այժմ մենք պետք է միասնական լինենք ավելի, քան երբևէ։ Միասնականությունը պետք է դառնա մեզ առաջ տանող գլխավոր ուժը։ 

Մեր հաջողությունները պատկանում են աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր բոլոր երկրպագուներին։ Մադրիդիզմն է մեզ միացնող կարևորագույն գործոնը։ Մենք այնպիսի դարաշրջանում ենք, որը մադրիդիստները երբեք չեն մոռանալու։ Մենք մի շարք հաջողությունների ենք հասել, որը կմնա պատմության մեջ ու կդառնա որպես ստիմուլ։ 

ՊԵտք է ձգտենք նրան, որ 2024 թվականին մեր երկրպագուների երազանքները կարողանանք իրականություն դարձնել։ Ուրախ Ամանոր  եմ մաղթում բոլորին, և թող Նոր տարին իր հետ բերի առողջություն, սեր, խաղաղություն, երջանկություն, աշխատանք ու հարգանք». նշել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված