Հոդվածներ

«Ռեալի» 4 ավագները 2023/24 մրցաշրջանում
04.07.2023
1356 0

 Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես ներկայացրել է թիմի ավագներին 2023/24 մրցաշրջանում:

Հիմնական ավագը կլինի Նաչոն, փոխավագը՝ Լուկա Մոդրիչը: Նրանց բացակայության դեպքում ավագի պարտականությունները կստանձնի Դանի Կարվախալը, իսկ հետո՝ Տոնի Կրոսնը:

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում «Արքայական ակումբի» ավագը «Ոսկե գնդակի» գործող դափնեկիր Կարիմ Բենզեման էր, որը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադում»:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված