• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Հայտնի է, թե ինչու է Անչելոտին փոխարինել Բելինգեմին «Վիլյառեալի» դեմ խաղում

Հոդվածներ

Հայտնի է, թե ինչու է Անչելոտին փոխարինել Բելինգեմին «Վիլյառեալի» դեմ խաղում
18.12.2023
5854 0

Լա Լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Ռեալը» գերվստահ հաղթանակ տոնեց «Վիլյառեալի» նկատմամբ։ Հանդիպման 78-րդ րոպեին Կարլո Անչելոտին փոխարինեց Ջուդ Բելինգեմին՝ խաղադաշտ դուրս բերելով Դանի Սեբալյոսին։ Թվում է, թե ամեն ինչ պարզ է, Կարլոն որոշել էր հանգստի հնարավորություն տալ անգլիացուն։ 

Սակայն AS-ը մեկ այլ վարկած է պնդում։ Ըստ պարբերականի, փոխարինման պատճառը հանդիպման գլխավոր մրցավար Խորխե Ֆիգերոա Վասկեսն էր։

Հանդիպման 67-րդ րոպեին նա դեղին քարտ ցույց տվեց Բելինգեմին։ Ըստ աղբյուրի, մրցավարը բավական բարկացած է եղել անգլիացու վրա և նույնիսկ դրվագներից մեկում բղավել է վերջինիս վրա։ 


«Ինձ հետ զգույշ եղիր». ասել է Վասկեսը։

Կարլո Անչելոտիի համար մրցավարի նման պահվածքը ազդանշան է եղել։ Նման պարագայում շատ մեծ էր հավանականությունը, որ Ֆիգերոա Վասկեսը առիթը բաց չէր թողնելու՝ Բելինգեմին երկրորդ դեղինը ցույց տալու և խաղադաշտից հեռացնելու համար։ Ուստի Անչելոտին ուղղակի որոշեց ռիսկի չդիմել և փոփոխություն կատարեց։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված