• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վինիսիուսն ու Բելինգեմը՝ աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում

Հոդվածներ

Վինիսիուսն ու Բելինգեմը՝ աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում
30.06.2023
2066 0

Transfermarkt հեղինակավոր պորտալը կազմել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը:

Կազմում տեղ գտած խաղացողների ընդհանուր տրանսֆերային արժեքը 1,25 միլիարդ եվրո է:

Դարպասապահ. Դիոգու Կոշտա (45 միլիոն, «Պորտու»):

Պաշտպաններ. Յոշկո Գվարդիոլ (75 միլիոն, «Լայպցիգ»), Ռուբեն Դիաշ (80 միլիոն, «Մանչեսթեր Սիթի»), Մատեյս դե Լիխտ (75 միլիոն, «Բավարիա»):

Կիսապաշտպաններ/վինգերներ. Ջուդ Բելինգեմ (120 միլիոն, «Ռեալ»), Ջամալ Մուսիալա (110 միլիոն, «Բավարիա»), Ֆիլ Ֆոդեն (110 միլիոն, «Մանչեսթեր Սիթի»), Բուկայո Սակա (120 միլիոն, «Արսենալ»), Վինիսիուս Ժունիոր (150 միլիոն, «Ռեալ»):

Հարձակվողներ. Կիլիան Մբապե (180 միլիոն, ՊՍԺ), Էրլինգ Հոլանդ (180 միլիոն, «Մանչեսթեր Սիթի»):

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված