• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Բենֆիկայի» ֆուտբոլիստը հունվարին կարող է համալրել «Ռեալի» շարքերը

Հոդվածներ

«Բենֆիկայի» ֆուտբոլիստը հունվարին կարող է համալրել «Ռեալի» շարքերը
18.12.2023
3015 0

«Ռեալը» հունվարին կարող է նոր պաշտպան ունենալ։ 

Երեկ՝ «Վիլյառեալի» դեմ կայացած խաղում խաչաձև կապանների վնասվածք ստացավ նաև Դավիդ Ալաբան, ով բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը։ 

Marca-ի փոխանցմամբ, չնայած այն ամենին, որ «Ռեալը» չէր պլանավորում ձմռանը որևէ տրանսֆեր իրականացնել, Ալաբայի վնասվածքը կարող է փոխել ծրագրերը։  Առաջիկա օրերին ղեկավարությունը քննարկում կունենա՝ պաշտպանության գիծն ուժեղացնելու նպատակով։ 

Նշվում է, որ «Ռեալի» գլխավոր տրանսֆերային թիրախը «Բենֆիկայի» պաշտպան Անտոնիու Սիլվան է։ Վերջինիս ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։ Սակայն կա շատ մեծ խանգարող հանգամանք։ «Բենֆիկան» նրա տրանսֆերի դիմաց կարող է մեծ գումարներ պահանջել։ Սիլվայի հրաժարագինը այժմ կազմում է 100 մլն եվրո։ 

«Ռեալը» դիտարկում է նաև «Սպորտինգի» պաշտպան Գոնսալու Ինասիուի և «Լիլի» պաշտպան Լենի Յորոյի տարբերակները։ Իսկ եթե «Սերուցքայինները», այնուամենայնիվ, որոշեն նոր ֆուտբոլիստ ձեռք չբերել, կենտրոնական պաշտպանի կարող է վերածվել Օրելիեն Չուամենին։

Los Merengues, Realmadrid.am 


Ամենակարդացված