«Ռեալի» երեք ֆուտբոլիստներ վնասվածք են ստացել «Բարսելոնայի» դեմ կայացած խաղում։
COPE-ի լրագրող Արանչի Ռոդրիգեսի փոխանցմամբ, Ֆերլան Մենդիի մոտ աջ ոտքի քառագլուխ մկանի վնասվածք է։ Ֆրանսիացին փոխարինվեց հանդիպման 11-րդ րոպեին։ Դա նրա առաջին խաղն էր նախորդ վնասվածքից ապաքինվելուց հետո։
Դանի Սեբալյոսը ձախ ոտքի թաթի հատվածում ցավեր ունի։ Նրան փոխարինեցին 55-րդ րոպեին։
Իսկ Անտոնիո Ռյուդիգերը, ով խաղադաշտում անցկացրեց 111 րոպե, ցավեր ունի աջ ոտքի ծնկի հատվածում։
Նշվում է, որ երեք ֆուտբոլիստներն էլ հավելյալ բուժզնման կենթարկվեն, որից հետո պարզ կդառնա վնասվածքների լրջության աստիճանը։
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին «Ռեալը» Լա լիգայի շրջանակում կրկին անգամ մրցելու է «Բարսելոնայի» հետ։ Այս պահին մադրիդյան ակումբը 4 միավորով զիջում է «Կապտանռնագույններին»։
Los Merengues, Realmadrid.am