• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բրահիմ Դիասը, Ռոդրիգոն և Լուկաս Վասկեսը՝ «Վիլյառեալի» դեմ հաղթական խաղի մասին

Հոդվածներ

Բրահիմ Դիասը, Ռոդրիգոն և Լուկաս Վասկեսը՝ «Վիլյառեալի» դեմ հաղթական խաղի մասին
18.12.2023
1210 0

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 4-1 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»:

Բրահիմ Դիաս. «Նախևառաջ, ես ցանկանում եմ Ալաբային մաղթել շուտափույթ ապաքինում, նա շատ վշտացած էր վնասվածքի պատճառով: Դավիդ, մենք քեզ հետ ենք:

Առանձնակի կցանկանայի ընդգծել պաշտպանությունում մեր աշխատանքը:  Մենք շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ ունենք և մենք գիտենք՝ ինչպես խաղալ գնդակով և շատ պահեր ստեղծել մրցակցի դարպասին:

Ես շատ գոհ եմ թիմի խաղից և ուրախ եմ գոլիս համար: Անկասկած, դա կարիերայիս լավագույն գոլերից մեկն էր»:

Ռոդրիգո. «Շատ ցավալի է, երբ քո թիմակիցները վնասվածքներ են ստանում, քանի որ նրանք բոլորը շատ կարևոր ֆուտբոլիստներ են մեր թիմի համար: Մենք լավ թափ ենք հավաքել և շատ հաղթանակներ ենք տարել:

Միշտ հաճելի է «Բարսելոնային» գերազանցելը, սակայն 7 միավորի առավելությունն այդքան մեծ չէ, առջևում շատ խաղեր կան: Մենք պետք է շարունակենք նույն ոգով՝ հաղթելով յուրաքանչյուր խաղում»:

Լուկաս Վասկես. «Ալաբայի վնասվածքը միակ վատ լուրն էր խաղի: Նրա վնասվածքը շատ լուրջ է, Ալաբան հիանալի տղա է, մեծ պրոֆեսիոնալ: Մենք վշտացած ենք այդ լուրի կապակցությամբ, բայց մենք նաև գիտենք, որ նա կտա բոլոր ուժերը՝ ավելի լավ մարզավիճակում վերադառնալու համար: 

Մենք 17 խաղ չենք պարտվում և դա շատ բան է խոսում մեր կազմի մասին՝ չնայած վնասվածքներին»:


Ամենակարդացված