Հոդվածներ

Բուտրագենիո. «Բենզեման ոսկե գնդակը նվաճելու միակ հավակնորդն է»
30.08.2022
1668 0

«Ռեալի» սպորտային տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն գնահատել է Բենզեմայի՝ ոսկե գնդակը նվաճելու շանսերը։ 

«Ֆուտբոլի բախտը բերել է, որ ունի Բենզեմայի նման ֆուտբոլիստ։ Հույս ունեմ, որ նա կնվաճի ոսկե գնդակը, քանի որ իրականում ես նրան դիտարկում եմ որպես այդ մրցանակի միակ հավակնորդ։ 

Իսկ Անչելոտին արժանի էր լավագույն մարզչի կոչմանը, քանի որ նա հիանալի կերպով օգտագործեց այն կազմը, որն ուներ իր ձեռքի տակ։ Մեզ մոտ փորձն ու երիտասարդությունը շատ լավ են միաձուլվել։  Դա «Ռեալին» արդյունավետ մրցաշրջան տվեց։ Մեր երկրպագուները ևս շատ մեծ ներդրում ունեցան». նշել է Բուտրագենիոն։ 

Հիշեցնենք, որ օրերս ՈւԵՖԱ-ն Բենզեմային ճանաչեց մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ ՉԼ-ի նախորդ մրցաշրջանում ֆրանսիացին դարձավ 15 գոլի հեղինակ ու գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված