Հոդվածներ

Sport.fr. ՊՍԺ-ն և «Ռեալ Մադրիդը» համաձայնության են հասել
10.12.2023
3955 0

Ֆրանսիական ՊՍԺ-ն և Մադրիդի «Ռեալը» պայմանավորվել են հաջորդ մրցաշրջանում փարիզցիների 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի տեղափոխության հարցում, հաղորդում է  Sport.fr-ն:

Ըստ աղբյուրի՝ ՊՍԺ-ն գումարային փոխհատուցում կստանա, իսկ Մբապեն՝ բոնուս: Ֆրանսիացին տարեկան կվաստակի 35 միլիոն եվրո, ինչը նրան կդարձնի «Ռեալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը: 

Մադրիդյան ակումբը կպնդի նաև, որ իրացնի Մբապեի բոլոր իմիջային իրավունքները խաղադաշտից դուրս, ինչը բացառիկ դեպք է «Ռեալի» համար, քանի որ «Արքայական ակումբը» մշտապես շեշտը դրել է տեղափոխության մարզական գործոնի վրա:

Հիշեցնենք, որ Մբապեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Ընթացիկ մրցաշրջանում նա Լիգա 1-ում մասնակցել է 14 հանդիպման, դարձել 15 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:


Ամենակարդացված