• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Խորվաթիա - Ֆրանսիա խաղից հետո Մոդրիչն ու Մբապեն փոխանակվել են մարզաշապիկներով

Հոդվածներ

Խորվաթիա - Ֆրանսիա խաղից հետո Մոդրիչն ու Մբապեն փոխանակվել են մարզաշապիկներով
14.06.2022
2080 0

Ազգերի լիգայի շրջանակում ուժերը չափեցին Խորվաթիան և Ֆրանսիան։ 

Խորվաթները կարողացան նվազագույն հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ։ Հանիպման միակ գոլը 11 մետրանոցից խփեց Լուկա Մոդրիչը։ Սակայն դա չէր հանդիպման գլխավոր իրադարձությունը։

Խաղից հետո Լուկա Մոդրիչը առաջարկել է Մբապեին փոխանակվել մարզաշապիկներով։ Այս մասին տեղեկացնում է El Chiriguinto-ն։ 

Լրագրող Խոսեպ Պեդրերոլը քննադատել է Մոդրիչի այս քայլը։ Նրա կարծիքով Մբապեն դավաճանել է «Ռեալին», և Լուկան այդ ամենը հաշվի առնելով չպետք է գնար այդ քայլին։  Ըստ Պեդրերոլի հենց Մբապեն պետք է խնդրեր Մոդրիչի մարզաշապիկը, այլ ոչ թե հակառակը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված