• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռոդրիգոն ճանաչվել է «Ռեալի»՝ նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Հոդվածներ

Ռոդրիգոն ճանաչվել է «Ռեալի»՝ նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ
10.12.2023
522 0

Ռոդրիգո Գոեսը նոյեմբեր ամսվա արդյունքներով ճանաչվել է «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստ։ «Սերուցքայինները» 5 հանդիպում են անցկացրել նոյեմբեր ամսվա ընթացքում, և Ռոդրիգոն բոլոր այդ խաղերում եղել է թիմի հերոսներից մեկը՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։


«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին։ Իսկապես, նոյեմբերը ինձ համար շատ հաջող դասավորվեց։ Հույս ունեմ, որ առաջիկա ամիսներին ևս կկարողանամ պահպանել այս խաղամակարդակը։ 

Ես լավ մարզավիճակում եմ և օրեցօր ավելի ուժեղ եմ դառնում։ Կարծում եմ, որ դա նկատելի է նաև խաղադաշտում։ Ես կարող եմ իմ լավագույն որակները ցուցադրել յուրաքանչյուր խաղում և անում եմ դա։ Շատ ուրախ եմ և ցանկանում եմ շարունակել նույն ոգով». նշել է բրազիլացին։

Los Merengues, Realmadrid.am 


Ամենակարդացված