Հոդվածներ

Մենդին իր 100-րդ հանդիպումն անցկացրեց Լա Լիգայում
10.12.2023
525 0

«Բետիսի» դեմ կայացած հանդիպումը 100-րդն էր Ֆերլան Մենդիի համար Լա Լիգայում։ Ֆրանսիացին այս ցուցանիշին հասել է մադրիդյան ակումբի կազմում իր 5-րդ մրցաշրջանում։ Նրա մասնակցությամբ այդ 100 հանդիպումներից 71-ում «Ռեալը» հաղթել է։  2019-20 և 2021-22 մրցաշրջաններում Մենդին «Արքայական» ակումբի կազմում դարձել է Լա Լիգայի հաղթող։ 

Խաղից հետո ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հատուկ մարզաշապիկ է նվիրել ֆրանսիացուն։


Ընդհանդուր առմամբ Մենդին 146 անգամ է խաղադաշտ դուրս եկել որպես «Ռեալի» ֆուտբոլիստ և դարձել 4 գոլի հեղինակ։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված