• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալն» իսկապես պլանավորել էր իրականացնել Նիկո Վիլիամսի տրանսֆերը

Հոդվածներ

«Ռեալն» իսկապես պլանավորել էր իրականացնել Նիկո Վիլիամսի տրանսֆերը
03.12.2023
1353 0

«Ռեալը» ոչ մի վայրկյան չի դադարում աշխատանքներ կատարել տրանսֆերային շուկայում՝ փորձելով գտնել երիտասարդ տաղանդերի, ովքեր կկարողանան ուժեղացնել թիմի կազմը և դարձնել այն մրցունակ երկարատև ժամանակահատվածի համար։

«Սերուցքայինների» տրանսֆերային թիրախներից մեկը «Աթլետիկ Բիլբաոյի» հարձակվող Նիկո Վիլյամսն էր։ Relevo-ի փոխանցմամբ, «Արքայական» ակումբի ներկայացուցիչները հանդիպել են Վիլիամսի գործակալի հետ և քննարկել նրա հնարավոր տեղափոխությունը, քանի որ 2024-ի ամռանը նրա պայմանագրի ժամկետն ավարտվում էր։  Սակայն «Ռեալի» առաջարակը կտրուկ մերժվել է, քանի որ Նիկոն չի պատրաստվում հեռանալ իր հարազատ ակումբից ազատ գործակալի կարգավիճակով՝ ոչ հիմա, և ոչ էլ ապագայում։ Նա պատրաստ է առաջարկներ լսել միայն այն դեպքում, երբ «Աթլետիկը» համապատասխան գումար ստանա իր տեղափոխությունից։ 

«Ռեալին» այդ տարբերակը ձեռնտու չէր, ուստի հենց այդ փուլում էլ բանակցությունները ավարտվել են։ Արդյունքում Նիկոն նոր պայմանագիր կնքեց «Աթլետիկի» հետ, որը կգործի մինչ 2027 թվականը։ Նշվում է, որ նրա հրաժարագինը նոր պայմանագրով կազմում է 60 մլն եվրո։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված