• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Պերեսի, Անչելոտիի և Բենզեմայի սուրբծննդյան ուղերձը (լուսանկարներ, տեսանյութ)

Հոդվածներ

Պերեսի, Անչելոտիի և Բենզեմայի սուրբծննդյան ուղերձը (լուսանկարներ, տեսանյութ)
25.12.2022
1781 0

Մոտենում են սուրբծննդյան տոներն ու Նոր Տարին: «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ու առաջատար Կարիմ Բենզեման շնորհավոևհական ուղերձ են հղել աշխարհի բոլոր մադրիդիստներին:

Ֆլորենտինո Պերես.

«Մադրիդից ցանկանում ենք  փոխանցել ջերմ մաղթանքներ այս յուրահատուկ առիթով:

Ուժ ու կորով ենք մաղթում այն ընտանիքներին, որոնք դրա կարիքն ամենից շատն ունեն: 

Բարդ ժամանակներ են, ու վերջին տարիներին մի շարք դժվարություններ ենք հաղթայարել:

Հիմա շատ կարևոր է պահպանել միասնություն և հույս ունենալ, որն հնարավոր է կառուցել ավելի արդար և ավելի լավ աշխարհ, որտեղ բոլորը կապրեն համաձայնության և փոխըմբռնման պայմաններում:

Անցնող տարին անհավանական էր մադրիդիստների և նրանց ընտանիքների համար: 2023-ի գլխավոր մարտահրավերը նախորդ տարվա հաջողությունները կրկնելն է: Շնորհավոր Սուրբ ծնունդ, թող Նոր տարին բերի ամուր առողջություն, երջանկություն ու աշխատանք:


Կառլո Անչելոտի.

«Ձեր ուժը մեր ուժն է, Ձեր նպատակները մեր նպատակներն են: Պատրաստ ենք ամեն ինչ տալ ակումբի տարբերանշանի համար ու յուրաքանչյուր տիտղոոսի համար պայարել մինչև վերջ: Շնորհավոր Սուրբ ծնունդ, ուրախ Նոր տարի բոլորին»:


Կարիմ Բենզեմա. 

«Ամբողջ թիմի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին՝ մշտական աջակցության համար: Անցնող տարին անհավանական էր, սակայն ավելին ենք ուզում: 

Միասին կարող ենք հասնել բոլոր նպատակներին: Շնորհավոր Նոր տարի»:


Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված