Հոդվածներ

Relevo. «Ռեալը» կարող է նոր պայմանագիր առաջարկել Անչելոտիին
19.11.2023
1330 0

Կարլո Անչելոտին հնարավոր է շարունակի աշխատանքը «Արքայական» ակումբում։ 

Relevo-ի փոխանցմամբ, Ֆլորենտինո Պերեսը լրջորեն մտածում է իտալացի մասնագետին նոր պայմանագիր առաջարկելու մասին։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2024 թվականի ամառը։

Ներկա պահին 64-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված է Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան։ Նշվում է, որ «Սերուցքայինները» կարող են 2 տարվա պայմանագիր առաջարկել նրան։ 

Անչելոտին «Ռեալի» ղեկին է 2021 թվականից։ Այժմ մադրիդյան ակումբը 2-դն է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում և 1-ը՝ ՉԼ-ի իր խմբում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված