• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բելինգմեը խաղընկերներին հայտնել է, որ ավելի շահավետ առաջարկ է ունեցել

Հոդվածներ

Բելինգմեը խաղընկերներին հայտնել է, որ ավելի շահավետ առաջարկ է ունեցել
19.10.2023
1436 0

Ամռանը Ջուդ Բելինգեմի ծառայություններով հետաքրքրված էին մի շարք թոփ ակումբներ, սակայն անգլիացին ընտրեց «Ռեալը»։ Մադրիդյան ակումբը նրա տրանսֆերի դիմաց Դորտմունդի «Բորուսիային» 103+31 մլն եվրո վճարեց։ 

The Athletic-ի փոխանցմամբ, այդ ընթացքում «Արքայական» ակումբի ներսում խոսակցություններ են եղել, որ անգլիական մի քանի ակումբներ պատրաստ են ավելի շատ գումար ծախսել Բելինգեմի տրանսֆերը իրագործելու համար։

Անձամբ ֆուտբոլիստն էլ իր խաղընկերներին պատմել է, որ «Մանչեսթեր Սիթին» ավելի շահավետ առաջարկ է կատարել, սակայն իր ցանկությունը մեկն է եղել՝ խաղալ «Ռեալում»։ 

Ընթացիկ մրցաշրջանում Ջուդը «Արքայական» ակումբի կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով նույնքան գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am




Ամենակարդացված