• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Պատմություն այն մասին, թե ինչպես էր Սանտիագո Բեռնաբեուն ցանկանում լքել «Ռեալի» նախագահի պաշտոնը

Հոդվածներ

Պատմություն այն մասին, թե ինչպես էր Սանտիագո Բեռնաբեուն ցանկանում լքել «Ռեալի» նախագահի պաշտոնը
09.11.2023
1147 0

1958 թվականին «Ռեալ Մադրիդը» գերիշխում էր Իսպանիայի առաջնությունում, իսկ դրանից հետո՝ մայիսի 28-ին, նվաճեց երրորդ անընդմեջ Չեմպիոնների գավաթը՝ ահեղ «Միլանի» դեմ պայքարում: Լավ մթնոլորտն ու հանգստությունն իշխում էին «սերուցքային» թագավորությունում ամառվանից առաջ և անգամ հունգարացի հարձակվող Ֆերենց Պուշկաշի գնումը հաջորդ մրցաշրջանի համար արդեն հաստատված էր:

Այնուամենայնիվ, El diario de Burgos պարբերականը 1958 թվականի օգոստոսի 10-ին կրում էր հետևյալ վերնագիրը՝ «Ռումբ. Բեռնաբեուն ցանկանում է հեռանալ «Ռեալի» նախագահի պաշտոնից»: Հարցազրույցում Դոն Սանտիագոն խոստովանում էր, որ «հարմարավետ չի զգում այդ պաշտոնում» և «վերջին մրցաշրջաններում մենք բախվել ենք մարտահրավերների, քանի որ այս «Ռեալ Մադրիդը» չի բավարարում հանրությանն այն դեպքում, երբ մենք միշտ ձգտում ենք բարեփոխել թիմը»:

Մեծագույն նախագահը մեծ տարբերություն էր տեսնում օտարերկրյա երկրպագուների և ազգային երկրպագուների միջև թիմին վերաբերմունքի հարցով, քանի որ Իսպանիայի սահմաններից դուրս «նրանք մեզ անվանում են Եվրոպայի լավագույն թիմը, այնպիսի թիմ, որը ցույց է տալիս լավագույն ֆուտբոլը: Իսկ Իսպանիայում ամեն բան հակառակն է: Ամբողջ Իսպանիան ջերմ ընդունեց «Բարսելոնայի», «Բիլբաոյի», «Վալենսիայի» և այլոց հիանալի մրցաշրջանները, սակայն նրանք մեզ չեն աջակցում, չնայած «Ռեալը» երկրպագուների մեծ բանակ ունի, որոնց համար մենք ստեղծել ենք լավագույն մարզադաշտը և շատ այլ հարցեր»:

Այն հարցին, թե արդյոք պատրաստվու՞մ է հրաժարական տալ, նախագահը պատասխանել էր՝ «Այո, ես ակումբում եմ արդեն 15 տարի, այնպես որ և՛ ես, և՛ ակումբը պետք է փոփոխություններ կրենք»:

Մի քանի օր անց թիմը մեկնեց  Հարավային Ամերիկա, որտեղ նրանք մտադիր էին ֆուտբոլային մինի մրցաշարի մասնակցել: Տեխնիկական քարտուղար Էմիլ Օստերայխերը, տնօրեններ Մունյոս Լուսարետան և Ռայմունդո Սապորտան նույնպես այնտեղ էին, իսկ դոն Սանտիագո Բեռնաբեուն գլխավորում էր պատվիրակությունը: «Արքայական ակումբն» ամերիկյան մայրցամաք էր վերադառնում երրորդ անգամ՝ 1927 թվականին առաջին մեկնումից հետո: Այս անգամ նրանք պատրաստվում էին ելույթ ունենալ Բուենոս Այրեսում, Ալմագրոյում և Մոնտեվիդեոյում:

Երկու շաբաթ անց, երկու արգենտինական թիմի դեմ տարած հաղթանակից և 1 ուրուգվայական թիմի դեմ ոչ-ոքիից հետո, թիմը վայրէջք կատարեց Բարախասում, իսկ Բեռնաբեուն շատ գոհ էր և երջանիկ:

Մեկնումից առաջ նրա ասած խոսքերը մոռացության մատնվեցին: Նախագահը մեծ խանդավառությամբ էր խոսում մամուլի հետ և հայտարարեց. «Բուենոս Այրեսում և Մոնտեվիդեոյում կյանքիս ամենահաճելի օրերն անցկացրի: Մենք հանդիպեցինք իսպանացիների, որոնք մեզ սպասում էին այնտեղ: Դրանք հայրենիքից հեռու գտնվող սրտեր էին: Այդ իսպանացիների վստահությունը մեր կողմն էր և դա այնքան շոյեց ինձ, որ էմոցիաները հոսեցին աչքերովս և դա մաքրելն անհնար էր: Ոչ ոք չգիտի՝ ինչ է զգում քո հողը, երբ դու հեռու ես դրանից»: 

Իսպանացիների աջակցությունը որոնք հեռու էին իրենց հայրենիքից, ստիպեցին Սանտիագո Բեռնաբեուին մտափոխվել:


Ամենակարդացված