Հոդվածներ

Պաշտոնական. «Ռեալը» նոր պայմանագիր կնքեց Ֆեդերիկո Վալվերդեի հետ
09.11.2023
1340 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Արքայական ակումբի» հետ:

25-ամյա ուրուգվայցու նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականը:

Ֆեդեն 2016 թվականին է «Պենյարոլից» 5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել «Ռեալ»: Մադրիդցիների կազմում նա երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, հաղթել երկրի գավաթն ու սուպերգավաթը, ինչպես նաև Չեմպիոնների լիգան:

Ընթացիկ մրցաշրջանում ուրուգվայցի կիսապաշտպանը Լա լիգայում մասնակցել է 12 հանդիպման, դարձել 1 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: 


Ամենակարդացված