Հոդվածներ

Անչելոտի. «Պիկեն ապրում է իր աշխարհում»
09.11.2023
1543 0

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Բրագային» ու հաղթեց 3-0 հաշվով՝ դուրս գալով մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ:

Կայացել է «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը:

«Ակնհայտ է, որ մենք բազմազան ֆուտբոլիստներ ունենք: Այսօրվա կազմն, օրինակ, հիանալի էր դուրս գալիս պաշտպանությունից:  Երբեմն հանդիպումները փակուղի են մտնում, բայց երբ մեզ հաջողվում է ներխուժել մրցակցի պաշտպանության թիկունք՝ ավելի հեշտ է դառնում»:

«Բրահիմը շատ լավ խաղաց, գոլ խփեց, ևս մեկը չհաշվեցին... նա հիանալի աշխատեց պաշտպանությունում: Ի՞նչ կարող եմ ավելացնել, ոչինչ: Բոլոր ֆուտբոլիստներն էլ իրենց ներդրումն ունեն: Ես պետք է բոլորին լավ նայեմ»:

«Պիկեի խոսքե՞րը, նա ապրում է իր աշխարհում (կատալոնացին հայտարարել էր, որ «Ռեալի» վերջին ՉԼ-ում հաղթանակը ոչ-ոք չի հիշելու,- խմբ.), քանի որ ոչ մի մադրիդիստ չի մոռանա ՉԼ-ում մեր վերջին հաղթանակը: Դա հաղթանակ էր, որը ամբողջ կյանքում կհիշվի»:

«Մենք շատ զգույշ ենք Գյուլերի հարցում, քանի որ նա ընդամենը 4 մարզման է մասնակցել թիմի հետ՝ ծանր վնասվածքից հետո: Նա կստանա իր շանսը, երբ 100 տոկոսով պատրաստ կլինի»:

«Անկեղծ ասած, առաջին կեսում կասկածներ ունեի Վինիսիուսի խաղի հարցում, նա կարող էր ավելի դիպուկ գտնվել, բայց նա երկրորդ կեսը հիանալի անցկացրեց:

«Ես մարզիչ եմ և մասնագիտացված աշխատանք եմ կատարում: Ֆուտբոլիստները պետք է հասկանա, որ երբեմն ես ստիպված եմ որոշներին թողնել պահեստայինների նստարանին: Իմ սաները շատ են հարգում ինձ, իսկ ես՝ իրենց»:

«Մբապեի և «Ռեալի» սագա՞ն, չեմ մեկնաբանելու և չեմ պատասխանելու այդ հարցին»:


Ամենակարդացված