• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Գարսիա. «Մենք խաղալու ենք թոփ ակումբի դեմ, սակայն «Նապոլին» նույնպես հեշտ մրցակից չէ»

Հոդվածներ

Գարսիա. «Մենք խաղալու ենք թոփ ակումբի դեմ, սակայն «Նապոլին» նույնպես հեշտ մրցակից չէ»
02.10.2023
1218 0

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Նապոլիին» (03.10. 23:00):

Նեապոլյան ակումբի գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը:

«Ռեալ Մադրիդը» ներկայացվելու կարիք չունի: Մենք գիտենք, որ սա համաշխարհային մակարդակի ակումբ է և նրանց դեմ խաղում մենք պատրաստ ենք ներդնել 120 տոկոս ջանքը՝ մեր ուժը ցուցադրելու համար:

Մեզ դիմակայելու է մի թիմ, որը վերջին 10 տարում Չեմպիոնների լիգան հաղթել է 5 անգամ: Նրանք աշխարհի մեծագույն ակումբներից են: Նման մրցակցի դեմ խաղալ պետք է ոչ միայն սրտով, այլ նաև շատ ուշադիր, քանի որ խաղի որոշ հատվածներում մենք պետք է խանգարենք նրանց ցուցադրելու իրենց խաղը:

«Ռեալի» կազմում կան բոլորին հայտնի թոփ ֆուտբոլիստներ: Նրանք կարողացան Բենզեմային փոխարինել Բելինգեմով, որը չնայած չի խաղում հարձակման կրակագծում, սակայն հիանալի հարմարվել է: Մենք պետք է շատ աշխատենք լավ արդյունքի համար»:

«Կարծում եմ, որ «Նապոլիի» ճգնաժամը կայանում էր միայն գոլային դրվագներն իրացնելը: Այլ ճգնաժամ մենք չենք ունեցել, քանի որ ամեն ինչ ունեինք գոլի բացի, բայց վերջին խաղերում դա շտկեցինք: Կվարան դուրս է եկել փակուղուց»:

«Մենք մանրամասն ուսումնասիրել ենք «Ռեալին», բայց ամենակարևորն այն է, որ կենտրոնացել ենք մեր վրա:  Մենք պետք է հանգիստ մոտենանք հաջորդ խաղին: Այո, մենք խաղալու ենք թոփ ակումբի դեմ, սակայն «Նապոլին» նույնպես հեշտ մրցակից չէ»:


Ամենակարդացված