• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ինչպե՞ս է Զիդանը հաղթահարում քննադատությունը. Footytoonz-ի ֆանտաստիկ ծաղրանկարը

Հոդվածներ

Ինչպե՞ս է Զիդանը հաղթահարում քննադատությունը. Footytoonz-ի ֆանտաստիկ ծաղրանկարը
17.12.2020
2815 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մարզչական կարիերայի ընթացքում բազմիցս ենթարկվել է քննադատության, սակայն բոլոր դեպքերում կարողացել է հաղթահարել ստեղծված բարդ դրությունն ու կրկին հաղթանակների շարք սկսել:

Նույն իրավիճակն ստեղծվեց նաև ընթացիկ մրցաշրջանում, երբ վնասվածքների ֆոնին «Ռեալի» խաղն անկում ապրեց, ու մի քանի պարտությունից հետո շատերն իրենց «նիզակներն» ուղղեցին դեպի ֆրանսիացի մասնագետը՝ պահանջելով վերջինիս հրաժարականը:

Սակայն մեծագույն ֆուտբոլիստն, ով, անկասկած, դասվելու է նաև մեծագույն մարզիչների շարքում, կարողացավ համախմբել թիմին ու մի քանի կարևորագույն հաղթանակից հետո ստիպել լռել քննադատներին:

Footytoonz-ի ֆանտաստիկ ծաղրանկարը հենց այս մասին է.

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված