Հոդվածներ

Իսկոյի փայլուն վիճակագրությունը «Ատլետիկի» դեմ խաղում
17.12.2020
2278 0

Լա լիգայի 14-րդ տուրում «Ռեալը» 3:1 հաշվով առավելության հասավ Բիլբաոյի «Ատլետիկի» նկատմամբ:

«Սերուցքայինների» հաղթանակում մեծ ներդրում ունեցավ Իսկոն, ով, փոխարինման դուրս գալով 63-րդ րոպեին, ակտիվացրեց հարձակողական գործողությունները:

WhoScored-ն ու SofaScore-ը արձանագրել են իսպանացու փայլուն վիճակագրությունը.

1 հարված

33 կարճ փոխանցում՝ 100% ճշգրտությամբ

1՝ ճիշտ երկար փոխանցում

2/3 հաղթանակ մենապայքարներում

2 կանոնների խախտում իր նկատմամբ

Հավելենք, որ «Ատլետիկի» դեմ խաղը 10-րդն էր Իսկոյի համար ընթացիկ մրցաշրջանում:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված