• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վալվերդե. «Երբ թիմը հաղթում է, բոլորս գոհ ենք ու վայելում ենք հաղթանակը»

Հոդվածներ

Վալվերդե. «Երբ թիմը հաղթում է, բոլորս գոհ ենք ու վայելում ենք հաղթանակը»
16.12.2020
1819 0

Բիլբաոյի «Ատլետիկի» նկատմամբ տարած հաղթանակից հետո Ֆեդե Վալվերդեն կիսվել է իր տպավորություններով։

«Թիմը լավ աշխատանք կատարեց և մենք ևս մեկ բարդ հաղթանակ տարանք։  Մենք հստակ արեցինք այն, ինչ պահանջել էր մարզիչը։ «Ատլետիկը» շատ լավ էր պաշտպանվում, ու մենք պետք է զգույշ լինեինք նրանց հակագրոհների ժամանակ, քանի որ նրանց կազմում խաղում էին շատ արագաշարժ հարձակվողներ։ 

Ընդմիջման ընթացքում Զիդանը որոշակի փոփոխություններ կատարեց և մենք կարողացանք հաղթահարել մեր առջև դրվախ խնդիրը։ Միշտ շատ կարևոր է լավ խաղալ հատկապես երկու խաղակեսերի առաջին 15 րոպեների ընթացքում։ Մեզ համար երկրորդ կեսի մեկնարկը բավական վատ ստացվեց, բայց այնուամենայնիվ կարողացանք կատարել մեր առջև դրված խնդիրը։ 

Երբ թիմը հաղթում է, բոլորս գոհ ենք ու վայելում ենք արդյունքը։ Մենք մեկ թիմ ենք, ու երբ պարտվում ենք, պարտվում ենք միասին։  Պետք է պահպանենք մոտիվացիան, ուրախանանք ու վայելենք հաղթանակները։ Բոլորիս նպատակը մեկն է։ Երբ խաղում ես այս ակումբում, խաղադաշտ պետք է դուրս գաս միայն հաղթանակի համար». ասել է Վալվերդեն։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված