• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ Մադրիդ» - «Ռեալ Սոսյեդադ» խաղից հետո

Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ Մադրիդ» - «Ռեալ Սոսյեդադ» խաղից հետո
18.09.2023
1399 0

Լա լիգայի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ:

1. «Ռեալը» 21-րդ դարում երրորդ անգամ մրցաշրջանը սկսեց Լա լիգայում 5 հաղթանակով (ավելի վաղ նա մեկնարկ գրանցել էր 09/10 և 22/23 մրցաշրջաններում):

2. «Ռեալն» այս մրցաշրջանում Եվրոպայի երկրորդ թիմն է, որը 3 կամային հաղթանակ է տարել (առաջինը «Լիվերպուլն» է): Բացի այդ, «սերուցքայինները» Լա լիգայի առաջին թիմն են 04/05 մրցաշրջանից ի վեր, որ մրցաշրջանի մեկնարկում այս նվաճմանն են հասնում:

3. Անչելոտին «Ռեալի» ղեկին տարած հաղթանակների թվով գերազանցեց Զիդանին:

4. Խոսելուն «Ռեալի» տնային մարզադաշտում 3 խաղ է անցկացրել Լա լիգայում և խփել 3 խաղից յուրաքանչյուրում (ավելի վաղ դա հաջողվել էր Իսկոյին՝ 4 գոլ «Բեռնաբեուում» առաջին 3 խաղում):

5. Ֆրանը դարձավ «Ռեալի» երկրորդ ամենաերիտասարդ պաշտպանը (24 տարեկան 34 օրական), որը Լա լիգայի մեկ խաղում 2 ասիստ է գրանցում: Առաջինը Մարսելոն է:

6. «Ռեալը» «Սոսյեդադի» դարպասը գրավեց երկրորդ խաղակեսի 40-րդ վայրկյանին: Ավելի վաղ երկրորդ կեսում մրցակցի դարպասը հաջողվել էր գրավել 2018 թվականին՝ «Բետիսի» դեմ խաղում (27 վայրկյան):

7. Վալվերդեն ընդհատեց գոլային երաշտը Լա լիգայում՝ գոլ խփելով 16 խաղ հետո:

8. «Ռեալը» երբեք չեմպիոն չի դարձել, երբ Լա լիգայում 5 հաղթանակով է մեկնարկել Լա լիգայում 21-րդ դարում:


Ամենակարդացված