Հոդվածներ

Ֆիգու. «Մոդրիչը կարծես մարտկոցով է աշխատում»
17.09.2023
1144 0

«Ռեալի» նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն խոսել է Մոդրիչի և Ռոնալդուի լավագույն որակների մասին։

«Նրանք տարբեր են։ Ես չեմ ընտրի նրանցից որևէ մեկին, քանի որ մյուսը կպարտվի։ Նրանք իրենց դիրքերում լավագույնն են աշխարհում։ Այս տարիների ընթացքում նրանք պատմություն կերտել և շարունակում են անել դա։ Այդ ամենը գլխավորն է։

Լուկան լավ ընկեր է։ Ես կարող եմ գովել նրան թե՛ որպես ֆուտբոլիստ, և թե՛ որպես մարդ։  Այն, ինչ նա անում է այդ տարիքում, զարմանահրաշ է։ Նա կարծես մարտկոցով է աշխատում։ Չի դադարում իր տաղանդը ցուցադրել։

Ուրախ եմ, որ Լուկան երջանիկ է։ Նա զբաղվում է իր սիրած գործով, և ես հուսով եմ, որ նա առաջիկայում ևս կկարողանա պահել նույն մակարդակը». նշել է Ֆիգուն։

Los Merengues, Realmadrid.am 


Ամենակարդացված