Հոդվածներ

Բենզեման տեսաուղերձով ողջունել է 100-ամյա երկրպագուհուն
01.04.2021
1498 0

Երբեմն սոցիալական կայքերը նպաստում են գեղեցիկ պատմությունների տարածմանը: 

Նման մի պատմություն էլ Վիկտորինայինն է՝ «Ռեալի» 100-ամյա երկրպագուհունը, ով վերջերս է պատվաստվել կորոնավիրուսի դեմ:

Ինչպես հաղորդում է El País-ը, պատվաստման ամբողջ ընթացքում 100-ամյա տիկինն անընդհատ խոսել է իր սիրելի ֆուտբոլիստի՝ Կարիմ Բենզեմայի մասին: Լուրը հասել է ֆրանսիացի ֆուտբոլիստին, ու վերջինս ստորագրված մարզաշապիկ է նվիրել երկրպագուհուն, ինչպես նաև տեսաուղերձ հրապարակել:

«Չեմ կարծում, թե կլինի մեկ այլ բան, որն այսքան կուրախացներ մեր տատիկին: Նման վերաբերմունքը շատ բան է ասում ֆուտբոլիստի և ակումբի մասին»,- տեսանյութը կիսվելով՝ գրել է Վիկտորինայի բարեկամներից մեկը:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված