Հոդվածներ

Ի աջակցություն Կեպայի
27.08.2023
2084 0

AS-ի փոխտնօրեն Թոմաս Ռոնսերոյի կարծիքը

«Բոլոր այն ֆուտբոլիստները, որոնք տեղափոխվում են աշխարհի լավագույն ակումբ, ժամանակ է պետք, որ համարվեն և Արիսաբալագան բացառություն չէ: «Ռեալում» ճնշումը մի քանի մեգատոննա է և ամեն ոք չէ, որ հոգեբանորեն պատրաստ է կրել քարերով լի պայուսակը՝ առանց աչքը թարթելու:

Օրինակ Կուրտուան այսօր ակնհայտորեն աշխարհի լավագույն դարպասապահն է, բայց առաջին մրցաշրջանն ակումբում անհաջող անցկացրեց՝ չարդարացնելով հույսերը:

Բայց բելգիացին համբերեց և մարզումներին քրտնաջան աշխատանքի և Զիդանի ու հետագայում Անչելոտիի վստահության շնորհիվ սկսեց փորձ հավաքել՝ դառնալով մեծագույն պատմության կերտողներից մեկը, երբ թիմը նվաճեց «ոսկե դուբլ»: Նա Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացրեց այնպիսի մակարդակում, որ այլևս ոչ ոք չի կարող կրկնել:

Եվ ահա, Արիսաբալագան տեղափոխվել է «Ռեալ»՝ լրացնելու նման մեծության բացը: 28-ամյա դարպասապահի թիկունքում ԱՊԼ-ում ելույթներն են, որտեղ դաժան բրիտանական ԶԼՄ-ները քննադատում են ֆուտբոլիստներին՝ հաճախ գործածելով միջնադարյան վերնագրեր: Բայց Կեպան երազում էր «Ռեալի» մասին 5 տարի և այդ հնարավորությունը եկավ:

Հոկտեմբերի սկզբին նա կդառնա 29 տարեկան՝ չնայած արտաքինից Օքսֆորդը նոր ավարտածի տեսք ունի. շատ խնամված է, էլեգանտ է արտահայտվելիս և շարժուձևով: Նման պահվածք հազիվ թե տեսնես մեր օրերում..»:



Ամենակարդացված